Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԱՄՆ-ը սպառնացել է զրկել Թուրքիային ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներից, եթե նա ռուսական С-400 գնի

ԱՄՆ-ը սպառնացել է զրկել Թուրքիային ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներից, եթե նա ռուսական С-400 գնի
18.11.2017 | 21:02

Թուրքիայի՝ ռուսական զենիթահրթիռային С-400 համակարգերի ձեռքբերման հայտարարված ծրագրերի իրականացումը կզրկի նրան ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հասանելիությունից և, հավանաբար, իր հետևից կբերի Անկարայի նկատմամբ նաև այլ միջոցների ընդունում, որոնք կսահմանափակեն նրա՝ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչների գնման և օգտագործման հնարավորությունները` հայտարարել է ԱՄՆ ՌՕՈՒ նախարարի օգնականի տեղակալ Հեյդի Գրանտը:

Նրա խոսքով՝ եթե Մոսկվայի ու Անկարայի միջև С-400-ի շուրջ փաստացի պայմանավորվածության հաղորդագրությունները հաստատվեն, դա լուրջ ազդեցություն կունենա ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հետագա ռազմական համագործակցության վրա: Գրանտը նշել է, որ մինչ այս պահը ԱՄՆ-ը այդ գործարքը լուրջ քննության չէր ենթարկել ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամի տեսանկյունից: «Մենք մտադիր ենք քննարկել, թե ինչպես կարող ենք Թուրքիայի հետ ապահովել համագործակցությունն ապագայում, եթե այդ գործարքը կատարվի,- հայտարարել է ԱՄՆ ՌՕՈՒ ներկայացուցիչը: - Բայց արդեն հիմա կարող եմ ասել, որ մեր ռազմավարությունը մեզ թույլ չի տալիս համագործակցել այդ համակարգի հետ»:
Գրանտն ընդգծել է, որ Թուրքիայի մտադրությունները էականորեն կդժվարացնեն 2018-ին ծրագրված F-35 ինքնաթիռների այդ երկիր տեղափոխումը:
«Դա լուրջ մտահոգություն է առաջացնում ոչ միայն ԱՄՆ-ում, քանի որ մենք պետք է ապահովենք բարձր տեխնոլոգիաների պահպանումը, այլև մեր բոլորգործընկերների և համախոհների, ովքեր արդեն ձեռք են բերել F-35»:

Դիտվել է՝ 4028

Մեկնաբանություններ